Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չփոխեցի՞ք Սահմանադրությունը ժողովրդի ցանկությամբ, կփոխեք Ալիևի ցանկությամբ». Մհեր Հակոբյան

22:06, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Չփոխեցի՞ք Սահմանադրությունը ժողովրդի ցանկությամբ, կփոխեք Ալիևի ցանկությամբ». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Ալիևը հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» կնքման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը փոփոխի իր Սահմանադրությունը: Ըստ Բաքվի բռնապետի՝ այնտեղ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ: Ահա և պահանջ, իսկ իշխանական սազանդարները պնդում էին, թե Տավուշի դիրքերը հանձնելով` խաղաղության պայմանագրի են մոտենում:
     Դե, ձեզ տեսնեմ, սկսեք սահմանադրական հանրաքվեի գաղափարի քարոզը` ըստ Ալիևի պահանջած ձևի, սովոր եք Ալիևի պահանջները կատարել՝ ազգային արժեքներից հրաժարվելու հաշվին, չփոխեցի՞ք Սահմանադրությունը ժողովրդի ցանկությամբ, կփոխեք Ալիևի ցանկությամբ»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
1699 | 0
Facebook