«Այսօր կեսգիշերին գազալցակայան է պայթել: Փառք աստծո, զոհեր չկան, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Բայց ինչու է գազալցակայան պայթում, որովհետև չի գործում կանխարգելող, վերահսկող որևէ ինստիտուտ: Սա պարզապես մի օրինակն է մեր կյանքի, որը տարածվում է ողջ պետության մակարդակով: Սա դեռ տեսանելի մասն է, բա էն անտեսանելի՞ մասը, որի տակ մենք ապրում ենք և մեր կյանքերը կապված են ուղղակի այդ վտանգների հետ` կլինի արտաքինից, թե ի մասնավորի` ներսից:
Գազալցակայանը պայթում է, մարդը վեր է կենում, գնում հեծանիվ քշելու: Իրենց մեղքով է դա, ուրիշ պատճառ չկա: Եթե նորմատիվներին համապատասխան լինի ամեն ինչ, դա տեղի չէր ունենա»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում գազալցակայանի պայթյունին անդրադարձավ Բագրատ Սրբազանը` հիշեցնելով նաև Լոռու մարզում տեղի ունեցած աղետը:
«Սա էլ է մի ցուցիչ, որ այս մարդիկ պարզապես իրավունք չունեն այլևս մեր կյանքը վտանգի ենթարկելու»,- նշեց նա: