Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»». Սուրեն Սուրենյանց

18:06, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»
     Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի երեկվա պահանջներին: «Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, պաշտոնական Բաքվի միջամտության փորձերը գնահատում ենք` որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- կարդում ենք տեքստում:
     Ալիևի համար այս պարզաբանումը հազիվ թե համոզիչ լինի, որովհետև դեռ ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասել է, թե «ցլերը մեզ կհոշոտեն, եթե Սահմանադրությունը չփոխենք»՝ լեգիտիմացնելով Ալիևի երեկվա պահանջը:
     Ի դեպ, եթե նկատեցիք մեր ԱԳՆ-ն «լռել» է Ալիևի մյուս պահաջի առիթով՝ փաստորեն համերաշխվելով Ալիևի հետ ԵԱՀԿ ՄԽ լուծարման թեմայով:
     Դա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև, եթե Ալիևը չունենար Փաշինյանի նման «դաշնակից», չէր կարող նման հեշտությամբ միջնորդներին դուրս դնել գործընթացից:
     Ի դեպ, պակաս հետաքրքիր չէ նաև այն հարցը, թե ինչո՞ւ Ալիևն այս օրերին որոշեց կոշտացնել պահանջները, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը կարող է սասանել Փաշինյանի դիրքերը:
     Ըստ ամենայնի` Փաշինյանը փորձել է օգտագործել այդ լարվածությունը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում ժամանակ շահելու կամ ինչ-որ բան կորզելու նպատակով: Երեկ Ալիևը հասկացրեց, որ Փաշինյանին «պատուհան» տալ չի պատրաստվում:
     Մնում էր ապավինել ԱԳՆ-ի «աղմկոտ լռությանը»»:

2937 | 0
Facebook