Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Միջազգային

«Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում ապրանքաշրջանառության երեք քառորդը»․ Պուտին

16:48, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում ապրանքաշրջանառության երեք քառորդը»․ Պուտին

Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում ապրանքաշրջանառության երեք քառորդը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բարեկամ պետություններին այսօր բաժին է ընկնում մեր ապրանքաշրջանառության երեք քառորդը։ Անցած տարի ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով, իսկ փոխադարձ առևտրի ծավալը՝ 4,7 տոկոսով։ Ընդ որում, նրա կառուցվածքը որակապես բարելավվել է, մասնավորապես, աճել են պատրաստի բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումները։ Եվ հենց այդպիսի՝ Ռուսաստանից ոչ հումքային, ոչ էներգետիկ արտահանմանը մենք ակտիվորեն կաջակցենք»,- ասել է նա։

1341 | 0
Facebook