Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ովքեր կարող են դառնալ բնակարանային ապահովման ծրագրի շահառու

16:54, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
Ովքեր կարող են դառնալ բնակարանային ապահովման ծրագրի շահառու

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են․ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կօգտվեն բացառապես այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները ունեն կամ կստանան ՀՀ քաղաքացիություն։ Նրանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվում պարզեցված ընթացակարգով։

Ծրագրի շահառու դառնալու համար ընտանիքը 2023 թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում չպետք է ունենա սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։ Եթե տեղահանված ընտանիքի անդամներից առնվազն մեկը չբավարարի այս պայմանին, ապա ընտանիքը, ցավոք, այդ կազմով չի համարվի ծրագրի շահառու․․․

Աջակցության չափերը տարբեր են՝ 3-ից 5 մլն դրամ՝ ելնելով նրանից, թե ընտանիքը որ բնակավայրում կնախընտրի կառուցել իր տունը կամ ձեռք բերել բնակարանը»
     Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

1796 | 0
Facebook