Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Հութիները ՄԱԿ-ի աշխատակիցների են ձերբակալել

16:24, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
Հութիները ՄԱԿ-ի աշխատակիցների են ձերբակալել

Ենենի հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հաստատությունների առնվազն 9 աշխատակցի, հաղորդում է Associated Press-ը։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության, Պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցներ և ՄԱԿ-ի հատուկ բանագնացի գրասենյակի մեկ աշխատակից:

Նշենք, որ զինված «Անսար Ալլահ» ապստամբական խմբավորման անդամ հանդիսացող հութիներն այժմ վերահսկում են Եմենի մեծ մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան որոշ հատվածներ:

3415 | 0
Facebook