Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Միջազգային

«Հայ պատգամավորներին կոչ ենք անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը»․ Զախարովա

15:48, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Հայ պատգամավորներին կոչ ենք անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը»․ Զախարովա

Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունն այդ մարդկանց ցանկով կկիսվի ռուսական կողմի հետ, որը փոխանցել է Կիևը։ Մենք երկու տարի չենք կարողացել հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, տվյալներ տրամադրի մարդկանց մասին, որոնք, իբր, այնտեղ զոհվել են»,- ասել է Զախարովան։

9881 | 0
Facebook