Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի» Աննա Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

15:36, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի» Աննա Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գործով դատական նիստն այսօր կրկին կայացավ դռնփակ՝ առանց լրատվամիջոցների։
     Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր 2022 թվականի նոյեմբերի 23-ին՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
     Այսօր կայացած նիստից հետո Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Ալեն Սիմոնյանի փաստաբանը «AM» իրավաբանական գրասենյակի աշխատակից է, որը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի համատեղ շահերով կապված ընկերությունն է։

«Պատահակա՞ն է, որ բոլոր ՔՊ-ականների շահերն այդ գրասենյակն է իրականացնում և խիստ պատահականությամբ բոլոր գործերը, որոնք կապված է ՔՊ-ականների հետ, միշտ հաղթում են։ Ո՞ր մի դատավորը կուզի Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ձեռքը ընկնել, անմիջապես վարույթը կհարուցվի, լիազորությունները կդադարեցվեն»,- ասաց Մկրտչյանը։
     Հարցին, թե ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը չի գալիս դատարան, եթե վիրավորվել է, Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Հեն է՝ հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի»,-ասաց նա։

«Հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի» Աննա Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
2435 | 0
Facebook