Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Տուժածներից երկուսը ստացել է 60 տոկոս այրվածք»․ Կենտրոնի տնօրեն

14:36, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Տուժածներից երկուսը ստացել է 60 տոկոս այրվածք»․ Կենտրոնի տնօրեն

Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տուժածների առողջական վիճակից մանրամասներ ներկայացրեց․ «Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում` թոքային հյուսվածքի վնասում: Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա: Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, և անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզով դա արվի»,- ասել է Հովհաննիսյանը։

Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր են, ստացել են 60 տոկոս այրվածք
2413 | 0
Facebook