Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ, որոնք գտնվում են Արևմուտքի սարսափելի ճնշման տակ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Իհարկե, աշխատում ենք։ Փոխգործակցությունն ընթանում է, բայց Հայաստանը և Ղրղզստանն արևմտյան երկրների կողմից գտնվում են ծանր ճնշման տակ։ Արևմտյան երկրները փորձում են աշխարհի հետ փոխգործակցության մեջ տարբեր «թույլ կողմեր» գտնել»,- ասել է նա։