Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանական գվարդիա կստեղծվի

14:06, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
Ոստիկանական գվարդիա կստեղծվի

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։ Ըստ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի ի տարբերություն ոստիկանության զորքերի, գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում, որը չի զուգակցվելու արտաքին և ներքին անվտանգության սպասարկումով։
     «Զորք բառը խառնում էին պաշտպանական խնդիրների հետ, այդ խառնաշփոթը անընդհատ օգտագործվել է և մենք Շուշիում տեսանք չպատրաստված ոստիկանական զորքը ոնց կարա կործանվի։ Կամ զորք ես կամ ոստիկանական ֆունկցիաների մեջ ես իրացնում քո առջև դրած խնդիրները, և գվարդիան այդ խնդիրը լուծում է։ Այն մտահոգությունները, թե՝ բա ո՞ր, բա որ-ի դեպքում վերջին նույնիսկ անդամալույծ մարդը պետք է երկիրը պաշտպանի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ քանի որ բերետների գուները լարվածություն են առաջացնում, ապա համազգեստի հարցում գուցե բացառեն կարմիրը։

2404 | 0
Facebook