Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը

13:24, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը

Այսօր ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկվեց ամուսնության տարիքային նվազագույն շեմի սահմնման մասին նախագիծը։ ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Որոշ բացառություններով 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:

Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկեց ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ օրենսդրական առաջարկն անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ավանդույթներ, որոնք օրենսդրական կարգավորումից դուրս են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս կարևորեց փաթեթի ընդունումը․ «Պետությունն իր վերաբերմունքը պետք է արտահայտի այն հանգամանքի նկատմամբ, որ առնվազն չի խրախուսում երեխայի, մինչև 18 տարեկան անձի ամուսնությունը, բայց ինչպես կկառուցեն հարաբերությունները, դա իրենց կամարտահայտությունն է ինչպես մինչև 18 տարեկանը, այնպես էլ դրանից հետո»,- նշել է փոխնախարարը:
     Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը
1819 | 0
Facebook