Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Վրաստանը որևէ մեկի վասալը չէ»․ Կալաձե

13:54, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Վրաստանը որևէ մեկի վասալը չէ»․ Կալաձե

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է վերանայել, քանի որ նման ձևով ռազմավարական համագործակցությունն անհնար է: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերի հայտարարության, հաղորդում է «Sputnik Ближнее зарубежье»-ն։

«Վրաստանը որևէ մեկի վասալը չէ։ Վրաստանն այն երկիրը չէ, որին ինչ-որ մեկը կարող է օգտագործել սեփական շահի համար, և որը կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը։ Մենք պաշտպանում ենք այդ երկրին և ցանկանում ենք պահպանել խաղաղությունը»,- ասել է Կալաձեն։

Ավելի վաղ Միլերը նախազգուշացրել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով Վրաստանին սպասվում են «լուրջ քաղաքական հետևանքներ»՝ հնարավոր պատժամիջոցներ, վիզային սահմանափակումներ և ֆինանսական օգնության վերանայում:

2932 | 0
Facebook