Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Երկիրը դիտում է «Սրբազան շարժում» ֆիլմը, գլխավոր դերում` մի անձնազոհ հոգևորական»․ Արմինե Օհանյան

12:00, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Երկիրը դիտում է «Սրբազան շարժում» ֆիլմը, գլխավոր դերում` մի անձնազոհ հոգևորական»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր երկիրը մի մեծ կինոթատրոն է հիշեցնում, որի բնակչության մեծ մասը դահլիճում ֆիլմ է դիտում, փոքր մասը` ֆիլմում խաղում, ոմանք՝ գլխավոր դերերում, մյուսները` երկրորդական, կան նաեւ մասսովկային` զանգվածային տեսարաններին մասնակցողներ: Դահլիճում նստածները տարբեր կրթվածության, գիտելիքների, բարոյական արժեքների ու սկզբունքների կրողներ են եւ դրանով են պայմանավորված նրանց արձագանքները. տգետների բանակն անզուսպ հռհռում է, երբ ֆիլմի հերոսները սայթաքում են, մաղձոտ ու վրիժառու մարդիկ բավականություն են ստանում, երբ մարդկանց բանտարկում են ու խոշտանգում: Հիմա մեր երկիրը դիտում է «Սրբազան շարժում» ֆիլմը, գլխավոր դերում` մի համարձակ ու անձնազոհ հոգեւորական է, մյուս դերերում` հայրենիքի համար անհավասար ու հուսահատ պայքար մղող մի խումբ մարդիկ, մասսովկայում` երբեմն նրանց միացող հանրությունը, բայց բնակչության հիմնական մասը դահլիճում է: Այստեղ եւս շատերը երազում են, որ ֆիլմը հեփի-էնդ ունենա` սրբազանի հաղթանակով ավարտվի եւ դահլիճից մասնակցում են` քեզ տեսնենք, մի հատ էլ, նորից փորձիր... Մի փոքր հատվածն էլ հույս ունի, որ սրբազանը կպարտվի, եւ իրենք կշարունակեն երկիրը հարստահարելու, հանձնելու, ծվեն-ծվեն անելու իրենց ստոր միսիան: Մի հատվածն էլ կա, որն անտարբեր է` ո՛չ սրբազանի կողմից է, ո՛չ հակահայերի: Սրբազանը կհաղթի` նրա կողմը կանցնեն, սրբազանը կպարտվի` հայրենիքը կհանձնեն:

Աղբյուրը` Արմինե Օհանյան
6182 | 0
Facebook