Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խանումի տան համար պետությունը ինչքա՞ն փոխհատուցում է տվել»․ Ոսկան Սարգսյան

13:06, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Խանումի տան համար պետությունը ինչքա՞ն փոխհատուցում է տվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանց գյուղի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը , համագյուղացու Մհեր Սիմոնյանի տան նման, սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին։ Հեռախոսազրույց ունեցա Խանում Թամրազյանի հետ, հարցրի, թե ճի՞շտ այն տեղեկությունները, որ ինքը Իջևանում բնակարան է գնել, կամ վարձակալել, իր տան համար պետությունից ինչքա՞ն փոխհատուցում է տրվել։ Խանումին զայրացրին իմ հարցերը, նա ասաց,որ Կիրանցում է ապրելու, վագոն-տնակը դնելու է Կիրանցում, այնտեղ է բնակվելու։ Նա ասաց,թե ինչո՞ւ են բոլորը հետաքրքրվում իր անձնական հարցերով։ Ասացի, որ դա անձնական հարցեր չեն, այլ՝ հայրենիքի տարածքների հանձման հետ կապված խնդիրներ։ Խանումը իրեն դրամական փոխհատուցման, Իջևանում բնակարան գնելու կամ վարձակալելու հարցերում հստակություն չմտցրեց, նաև ասաց․ «Այսքան որ պայքարեցի, ին՞չ փոխվեց»»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3256 | 0
Facebook