Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդկանց մոտ տագնապային տրամադրություններ խորացնելու համար ներողամտություն եմ հայցում»․ Սյուզի Բադոյան

02:48, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Մարդկանց մոտ տագնապային տրամադրություններ խորացնելու համար ներողամտություն եմ հայցում»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի նոր գրառումը․ «Զոհերի մասին ՆԳՆ, ԱՆ տվյալներ չի հայտնում ու տա Աստված՝ չհայտնի..․ հերքի նաև ինձ փոխանցված չճշտված տեղեկությունը, որն ինձ փոխանցվել էր ու շտապելով հրապարակեցի։
     Մինչդեռ կրակը կար ու ռացիոնալ չէր չմարած հրդեհի պահին տեղում եղած մարդկանց մոտավոր եզրակացությունների հիման վրա տեղեկություն փոխանցել անձնական էջով..․
     Երանի ու հազար երանի հերքվեն մինչ էս պահը բերան-բերան տարածվող նեգատիվ բոլոր լուրերը` պայթյունի զոհերի մասին։
     Այդ թվում իմ էջից տարածված..․
     Պետական համակարգից դեռ չկան ամբողջական տեղեկություններ, սպասենք ամեն դեպքում ապաքինվող տուժողների մասին լուրերի։
     Առաջն Աստված։
     Ցավոք պետական կառույցի օղակների հետ կապ հաստատելը բարդ է ու դժվար է ճշտել։
     Բայց։
     Անզգուշության ու չճշտված տեղեկությունը շտապելով հայտնելուս ու մարդկանց մոտ տագնապային տրամադրություններ խորացնելու համար ներողամտությունն եմ հայցում։
     Առաջն Աստված»։

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
6598 | 0
Facebook