«Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում»․ ՆԳՆ խոսնակ
01:18, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում: Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։