Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում պարզ փաստը»․ Մեսրոպ Առաքելյան

03:36, ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ.
«Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում պարզ փաստը»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում պարզ փաստը, որ Ալիևն ընդամենը անհնար է դարձնում ՀՀ քաղաքացիների կողմից Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկելը, երբ հայտարարում է դրա մասին՝ որպես խաղաղության նախապայման: Ոչ թե ներքին քննարկումների ժամանակ է Նիկոլից պահանջում, որ նա հնարավորինս անաղմուկ ու հարթ առաջ տանի փոփոխությունը, այլ հրապարակային հայտարարում է:
     Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում, որ Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ (օրինակ, նոր տարածքներ) և չպահանջել ոչինչ (օրինակ, գերիների վերադարձը)»։

4138 | 0
Facebook