Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կես ժամ խոսում ա՝ հարկերից ոչինչ չհասկանալով»․ Բագրատյան

20:36, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
«Կես ժամ խոսում ա՝ հարկերից ոչինչ չհասկանալով»․ Բագրատյան

Սուրբ Աննա եկեղեցու բակում քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու խոսելով Փաշինյանի տնտեսական քաղաքականության մասին՝ ասաց․ «Տնտեսության ոլորտում, տնտեսական օրենսդրության ոլորտում կամակոր, ոչինչ չհասկացող։ Հարկային մասնագետը մտնում ա մոտը՝ բառ ասի, էս մարդը կես ժամ խոսում ա՝ հարկերից ոչինչ չիմանալով։ Ժողովուրդ ջան, մենք որպես ազգ, առաջ կգնանք էնքան, ինչքան ավելի շատ լսում ենք, քան թե խոսում ենք։ Իշխանությունները ավելի շատ խոսում են, քան՝ լսում, այսինքն՝ ոչինչ չեն սովորում»։

1453 | 0
Facebook