Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միայն այդ դեպքում միջադեպը կհամարեմ հարթված»․ Ռուբեն Մելիքյան

18:00, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
«Միայն այդ դեպքում միջադեպը կհամարեմ հարթված»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Մեր բարձրաձայնումից հետո Հանրային հեռուստաընկերությունն ընդունել է «սխալն» ու ներողություն խնդրել։ Բայց սա բավարար չէ - տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը։
     Միակ լուծումն այն է, որ երեկոյան եթերի ժամանակ նույն ձևաչափով ու նույն տևողությամբ ձայնի իրավունք տրվի նաև մեզ՝ Նարեկ Թևոսյանի պաշտպանական թիմին։ Ընդ որում՝ եթե ինձնից «զզվում եք», ապա դեմ չեմ, որ խոսեն «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» իմ ընկերները։ Միայն այդ դեպքում է, որ միջադեպը կհամարեմ հարթված։ Հա՛, ու նաև վերջնական նյութը պետք է մեզ հետ համաձայնեցնեք, որ կարևոր մտքերը «չկտրեք»»։

2188 | 0
Facebook