Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

Համացանց

««Հպարտ քաղաքացիների» պարագլուխը նույն վիճակում է հայտնվել, ինչպես այն ժամանակվա իշխանությունը»․ քաղաքագետ

16:54, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
««Հպարտ քաղաքացիների» պարագլուխը նույն վիճակում է հայտնվել, ինչպես այն ժամանակվա իշխանությունը»․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի և նրա պարագլխի «Սև Կարապը»․
     Քանի որ քաղաքական դաշտը վաղուց էր փլուզված, 2018-ին մեր վատագույն երազների հերոսը ներկայացավ որպես վերկուսակցական առաջնորդ, ով եկել է իրագործել ՀՀ քաղաքացիների երազանքները: Իրեն ճիշտ խորհուրդներ էին տալիս մեզ համար անհայտ քաղտեխնոլոգները:
     Հիմա «հպարտ քաղաքացիների» պարագլուխը նույն վիճակում է հայտնվել, ինչպես այն ժամանակվա իշխանությունը: Եկել է նոր գործիչ, ով նույնպես վերկուսակցական անձնավորություն է և իրենց համար անսպասելիորեն հայտնված ՛՛Սև Կարապն՛՛ է:
     Հ.Գ. «Սև կարապը» հայեցակարգի հեղինակը Նասիմ Նիկոլաս Թալեբն է, ով իր «Սև կարապ. Անկանխատեսելիության նշանի տակ» (2007) օգտագործեց «սև կարապի իրադարձություններ» տերմինը (անգլերեն TBS, The Black Swan):
     Այսինքն դժվար կանխատեսելի մի իրադարձություն, երբ անսպասելիորեն հայտնվում է անձ, կամ իրադարձություն, ինչը կորդինալ կերպով փոխում է իրավիճակը»:

1841 | 0
Facebook