Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

ԱԱԾ-ն՝ ականի պայթյունից վիրավորված սահմանապահի մասին

16:36, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
ԱԱԾ-ն՝ ականի պայթյունից վիրավորված սահմանապահի մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են»։

1985 | 0
Facebook