Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թույլ չենք տա ամերիկյան զենքի կիրառումը՝ Մոսկվային և Կրեմլին հարվածելու համար»․ Բայդեն

15:54, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
«Թույլ չենք տա ամերիկյան զենքի կիրառումը՝ Մոսկվային և Կրեմլին հարվածելու համար»․ Բայդեն

ԱՄՆ մտադիր չէ թույլատրել ամերիկյան զենքի կիրառումն Ուկրաինայի զինված ուժերի կողմից՝ Մոսկվային և Կրեմլին հարվածելու համար։ Այս մասին ABC News-ին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոն (մոտ 322 կմ) դեպի Ռուսաստանի խորքը և չենք արտոնում հարվածները Մոսկվայի և Կրեմլի ուղղությամբ»,- ասել է նա։

Բայդենը հավելել է, որ ամերիկյան զենքը թույլատրվում է կիրառել ուկրաինական սահմանի մոտ՝ կոնկրետ թիրախներին հարվածներ հասցնելու համար։

2946 | 0
Facebook