Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Հնդկաստանի վարչապետը հրաժարական է տվել

16:49, չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ.
Հնդկաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարական է տվել, հաղորդում է Indian Express-ը։ «Վարչապետ Նարենդրա Մոդին այսօր հանդիպել է նախագահի հետ և ներկայացրել կառավարության հրաժարականը։ Նախագահն ընդունել է հրաժարականը և դիմել Մոդիին ու նախարարների կաբինետին՝ խնդրելով շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը»,- ասվում է երկրի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հնդկաստանի խորհրդարանի ընտրություններից հետո գործող վարչապետն ու կառավարությունը պետք է հրաժարական տան։ Նրանք կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը։

4865 | 0
Facebook