ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է 2 հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ֆրանսիայում և Իտալիայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, գրում է CNN-ը։
Սալիվանի խոսքով՝ Բայդենը հնարավորություն կունենա հանդիպել Զելենսկու հետ Նորմանդիայում, որտեղ կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի կողմից Կիևին հետագա աջակցությունը։ Ապա մի քանի օր անց նրանք կհանդիպեն Իտալիայում՝ G7 գագաթնաժողովի շրջանակներում, հավելել է Սալիվանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր, որ Բայդենը Ֆրանսիայում կլինի հունիսի 5-ից 9-ը: