Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին Ֆիլիպինների նախագահին խնդրել է հոգեթերապևտներ ուղարկել Ուկրաինա

14:36, երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ.
Զելենսկին Ֆիլիպինների նախագահին խնդրել է հոգեթերապևտներ ուղարկել Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերին խնդրել է ֆիլիպինցի հոգեթերապևտների ուղարկել Ուկրաինա, հաղորդում է ТАСС-ը։

Ինչպես հայտնել է Ֆիլիպինների նախագահի աշխատակազմը, Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ավելի շատ հոգեթերապևտների կարիք ունի, որոնք ներգրավված կլինեն Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատանքներում:

Նշվում է, որ Ֆիլիպինների նախագահը դրական է արձագանքել Վլադիմիր Զելենսկու խնդրանքին՝ ասելով․ «Դա այն է, ինչը, կարծում եմ, մենք ի վիճակի ենք առաջարկել»։

1658 | 0
Facebook