Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը «Գազպրոմ»-ից ներռուսական գներով գազ է պահանջել. #FinancialTimes

17:24, երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ.
Չինաստանը «Գազպրոմ»-ից ներռուսական գներով գազ է պահանջել. #FinancialTimes

Չինաստանը «Գազպրոմ»-ից ներռուսական գներով գազ է պահանջել, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթը նշում է, որ Ռուսաստանից Չինաստան գազի մատակարարման համար «Սիբիր-2» գազատարի կառուցման հսկայական նախագիծը կանգ է առել Պեկինի գնային պահանջների պատճառով։ Չինաստանը պահանջել է գին, որը «մոտ է խիստ սուբսիդավորվող ռուսական ներքին գներին»: Բացի այդ, նշվում է, որ ՉԺՀ-ն մտադիր է գնել տարեկան 50 մլրդ խմ գազ։

4093 | 0
Facebook