Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5,9 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում

09:24, երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ.
5,9 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում՝ նույն շրջանում, որտեղ 2024թ․ սկզբին տեղի են ունեցել մի շարք ուժգին երկրաշարժեր։

Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզու շրջանում, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն ստորգետնյա ցնցումից րոպեներ անց նախազգուշացումը հանվել է:

2135 | 0
Facebook