Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

12:00, շաբաթ, 01 հունիսի, 2024 թ.
«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
     «Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և տարիների ընթացքում բազմիցս համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ մեզ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այդ ճանապարհով, եթե հետևենք փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք ավելիին հասնել։ Զգալի հիմք արդեն ստեղծվել է»,- նշել է Լուկաշենկոն։

4793 | 1
Facebook