Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական տարածքին ամերիկյան զենքով հարվածելու փորձեր արդեն արվում են»․ Կրեմլ

15:30, ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ.
«Ռուսական տարածքին ամերիկյան զենքով հարվածելու փորձեր արդեն արվում են»․ Կրեմլ

Ռուսական տարածքին ամերիկյան զենքով հարվածելու փորձեր արդեն արվում են։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեզ հայտնի է, որ ընդհանուր առմամբ ամերիկյան արտադրության զենքով արդեն իրականացվում են ռուսական տարածքին հարվածներ հասցնելու փորձեր։ Դա ավելի քան խոսուն կերպով վկայում է այդ հակամարտությանն ԱՄՆ-ի ներգրավվածության աստիճանի մասին»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ-ի դեմ։

2159 | 0
Facebook