Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ

10:30, ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ.
Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ

ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքը Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, համալրվել է եվրոպական և ամերիկյան արտադրության գերժամանակակից բուժսարքավորումներով: Բարերար Կարեն
     Վարդանյանի նվիրատվության շնորհիվ կենտրոնն ունի վիրահատական և բուժքույրական նոր սեղաններ,
     անեսթեզիոլոգիայի 2 սարք, դեֆիբրիլյատոր, բրոնխոսկոպ, վիդեոլարինգոսկոպ, ուլտրաձայնային համակարգ,
     միկրովիրաբուժական մանրադիտակ, ավտոմատ իմունոֆերմենտային վերլուծիչ և այլ սարքավորումներ:
     Մանկական վերակենդանացման բաժանմունքի համար ձեռք բերված 21 սարքի համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ:

Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ
3700 | 0
Facebook