Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

«Ուկրաինան կարող է ԱՄՆ-ի զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ»․ Փենթագոն

10:36, ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ.
«Ուկրաինան կարող է ԱՄՆ-ի զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ»․ Փենթագոն

Փենթագոնը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ հակամարտկոցային պայքարի շրջանակներում, հաղորդում է ТАСС-ը։

«Նախագահը վերջերս իր թիմին հանձնարարել է հնարավորություն տալ Ուկրաինային՝ ԱՄՆ-ի տրամադրած զենքն օգտագործել Խարկովում հակամարտկոցային պայքարի շրջանակներում, որպեսզի Ուկրաինան կարողանա պատասխան հարվածներ հասցնել ռուսական ուժերին, որոնք հարձակվում կամ պատրաստվում են հարձակվել»,- գործակալությանն ասել է Փենթագոնի ներկայացուցիչը։

«ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռների կամ հեռահար խոցման միջոցների կիրառման արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հավելել է նա։

4009 | 0
Facebook