Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել

09:18, ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ.
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել գործարար փաստաթղթերի կեղծման բոլոր 34 հոդվածներով՝ կապված պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին լռության դիմաց գումար վճարելու հետ, հաղորդում է NBC News-ը։

Հետաքննության վարկածով՝ փաստաթղթերը կեղծվել են 2016թ․ նախագահական ընտրարշավի ավարտին։ Պոռնոդերասանուհու խոսքով՝ հենց այդ շրջանում է նախագահի թեկնածուն, իբր, վճարել իրենց կապից հետո լռության համար:

Մեղադրանքը ներկայացվել է Թրամփի գործով լսումների երկրորդ օրը։

Թրամփի նախընտրական շտաբն արդեն սկսել է դրամահավաք՝ կապված մեղադրական դատավճռի հետ։ «Ես խնդրում եմ Ձեզ աջակցել ինձ այսօր»,- ասվում է Թրամփի թիմի՝ X-ում հրապարակած հաղորդագրության մեջ:

Դատավճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին։

3432 | 0
Facebook