Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փախավ, մինչև 6-ը չի՞ գործը»․ Բագրատ Սրբազան

16:48, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
«Փախավ, մինչև 6-ը չի՞ գործը»․ Բագրատ Սրբազան

Քաղաքացիները առավոտից հավաքված էին կառավարության շենքի շուրջբոլորը, նրանք փակ էին պահում մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դուրս չգա, սակայն, տեղեկություն տարածվեց, որ նա մեկ այլ մուտքով դուրս է եկել շենքից․ «Գործի ժամից փախավ մարդը, մինչև 6-ը չի՞ գործը։ Փաստորեն մենք վճարում ենք անգործունակ գործազրկին։ Ոչինչ թող էս մի անգամն էլ փախնի, ինչքան է փախնելու։ Ստախոս վախկոտ, դու ապրելու ես ոստիկանական շարքերի թիկունքում։ Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրով դուրս է գալիս ու փախնում է։ Ապրես դու, մի անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս, վախկոտ, ստախոս»,-ասաց Բագրատ Սրբազանը։ Նա և ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ։

«Փախավ, մինչև 6-ը չի՞ գործը»․ Բագրատ Սրբազան
3295 | 0
Facebook