Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ապագան նրանց հետ չէ, ովքեր հեքիաթ են կարդում»․ Էրդողան

15:48, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
«Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ իր ապագան նրանց հետ չէ, ովքեր հեքիաթ են կարդում»․ Էրդողան

Տարածաշրջանում կայունության համար հնարավորությունների պատմական պատուհան է բացվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իզմիրում «EFES-2024» զորավարժությունների շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ։

«Հայաստանն ավելի կմոտենա խաղաղությանն այն ժամանակ, երբ ազատվի օտար ուժերի և սփյուռքի ստրկությունից։ Հայ ժողովուրդը պետք է տեսնի և հասկանա, որ իր ապագան նրանց հետ չէ, ովքեր կողքից հեքիաթ են կարդում, այլ իր հարևանների հետ, որոնց հետ նա դարեր շարունակ միասին ապրել է»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է բաց թողնեն խաղաղություն կնքելու հնարավորությունը»։

3449 | 1
Facebook