Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այնքան են հետազոտել, երևի մենակ պոչկիս քարը չեն գտել»․ Արմեն Աշոտյան

15:36, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
«Այնքան են հետազոտել, երևի մենակ պոչկիս քարը չեն գտել»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանից պահանջեց ներկայացնել իրեն գաղտնալսումների ամբողջական տարբերակը․ ««Որպես իմ ազատազրկման հիմք դրված են գաղտնալսումները։ Դրանք այնքան կարևոր են, որ ես մեկ տարի է՝ նստած եմ։ Պատկերացրեք, որ պաշտպանական կողմի համար էլ են այդ գաղտնալսումները կարևոր։ Դրանք մեզ ներկայացված են հատվածական։ Երկու ամիս գաղտնալսել են, երեք օրվա հատվածական բաներ են տվել։ Ինչո՞ւ մնացածը չկա, իսկ կարո՞ղ է այդ մնացածի մեջ կան բաներ, որոնք հակասում են պաշտոնական միֆին, մեղադրական կողմի լեգենդին։ Ես դա էլ եմ ուզում տեսնել»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ գուցե գործին չկցված հատվածի մեջ այնպիսի բաներ կան, որ իրեն արդարացնում են։ «Տվեք այդ նյութերը կարդանք, ո՞ւմից եք վախենում, եթե ճշմարտությունը ձայնագրել, տեսագրել եք, բերել եք այստեղ, տվեք կարդանք։ 8 տարի ինձ այնքան են հետազոտել, երևի մենակ պոչկիս քարը չեն գտել»,-ասաց Աշոտյանը։

«Այնքան են հետազոտել, երևի մենակ պոչկիս քարը չեն գտել»․ Արմեն Աշոտյան
1520 | 0
Facebook