Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետության ու եկեղեցու հարաբերությունների ներդաշնակությունը խաթարված է»․ ՄԻՊ

15:24, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
«Պետության ու եկեղեցու հարաբերությունների ներդաշնակությունը խաթարված է»․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը արգելափակելու դեպքին․ «Նախ պետական մարմիններից ենք պարզաբանումներ պահանջել, որպեսզի հասկանանք, թե խնդիրն ինչումն է կայացել, ապա պատրաստվում եմ նաև խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու ընդհանուր խնդիրները»,-ասաց նա։

«Մի կարևոր հանգամանք կա, որ կուզենամ արձանագրել՝ հայ առաքելական եկեղեցու պատմական դերակայությունը մեր Սահմանադրությունն ամրագրել է, և շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, իսկ այդ ներդաշնակությունը խաթարված է միանշանակ, դա բոլորս տեսնում ենք։ Այդ ամենը չտեսնել չի կարելի»,-նշեց նա։ Անահիտ Մանասյանի կարծիքով թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին, իրենց բոլոր գործիքակազմերը կիրառելով, պետք է փորձեն ներդաշնակություն ձևավորել և նա պատրաստ է որպես մարդու իրավունքների պաշտպան ու ապաքաղաքական կառույցի ղեկավար, կամուրջ հանդիսանալ բոլոր հարցերը լուծելու համար։

«Պետության ու եկեղեցու հարաբերությունների ներդաշնակությունը խաթարված է»․ ՄԻՊ
1043 | 1
Facebook