Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանազատումն ավարտվել է, սակայն Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է մնում»․ Ոսկան Սարգսյան

14:00, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
«Սահմանազատումն ավարտվել է, սակայն Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է մնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանազատումն ավարտվել է, սակայն Ոսկեպար- Բաղանիս ավտոճանապարհը փակ է մնում։
     Պաշտոնապես հայտարարվել է, որ Կիրանց-Բաղանիս հատվածում սահմանազատումն ավարտվել է , սահմանի այդ հատվածն արդեն հայ սահմանապահներն են հսկում։ Մայիսի 23-ից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է։ Սահմանագոտով ձգվող այդ ավտոճանապարհը ոստիկանների կողմից փակված է երկու կողմից՝ Բաղանիս գյուղի ծայրին և Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը ավտոմեքենաներն անցնում են Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ,Հարսանքար սարով ձգվող ավտոճանապարհով։ Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը հայտնեց, որ սահմանամերձ ավտոճանապարհը փակ է մնում , քանի որ սահմանագոտում դեռ աշխատանքներ կան անելու, փշալար պիտի անցկացվի»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1908 | 0
Facebook