Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աջակցության-չաջակցության մասին խոսք Ծառուկյանի հետ չի եղել»․ Բագրատ Սրբազան

13:06, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
«Աջակցության-չաջակցության մասին խոսք Ծառուկյանի հետ չի եղել»․ Բագրատ Սրբազան

«Աջակցության-չաջակցության մասին խոսք Ծառուկյանի հետ չի եղել»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարժմանը աջակցության պատրաստակամություն հայտնե՞լ է․ «Ընտանեկան միջավայրում հանդիպում է եղել Գագիկ Ծառուկյանի տանը: Վաղուց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերել «Ծառուկյան» հիմնադրամը, բավականին մտերմություն ենք ունեցել նրա հետ։ Երկու, կամ երեք օր առաջ իր գրասենյակի միջոցով դիմել էինք նրան՝ իմանալով, որ մեր տարածաշրջանում տարբեր ծրագրեր է իրականացնում, հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք մեկ օր առաջ նախապես գրասենյակի միջոցով խոսել էին այդ մասին, երեկոյան գնացել են այցելելու, հասկանալու, թե ինչ են ծրագրել։

«Աջակցության-չաջակցության մասին խոսք Ծառուկյանի հետ չի եղել»․ Բագրատ Սրբազան
1414 | 0
Facebook