Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է ընտրությունների նախաշեմին

12:36, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է ընտրությունների նախաշեմին

Մեծ Բրիտանիայում պաշտոնապես լուծարվել է խորհրդարանը՝ առաջիկա արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի կայքը։

Գործող օրենսդրության համաձայն՝ խորհրդարանը պետք է լուծարվի համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ։ Ընտրությունները վարչապետ Ռիշի Սունակի նախաձեռնությամբ տեղի կունենան հուլիսի 4-ին:

Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընտրությունները տեղի կունենան աշնանը, սակայն կառավարությունը որոշել է ավելի վաղ նշանակել։ Անցած շաբաթ Սունակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը բավարարել է խորհրդարանը լուծարելու իր խնդրանքը:

1266 | 0
Facebook