Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կհանդիպենք կալանավայրում»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

11:48, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
«Կհանդիպենք կալանավայրում»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Այո՛, կհանդիպենք կալանավայրում։ Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ, հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց էն ժամանակ կայցելեմ»,-ասաց Սրբազանը։

Դիտարկմանը, որ Փաշինյանը կալանավայրում չի՝ Սրբազանն արձագանքեց. «Բա որտե՞ղ է, այս պահին չե՞ք տեսնում որտեղ է։ Այս շենքն արդեն իսկ նա կալանավայր է դարձրել, նայեք՝ ինչքան ոստիկաններ կան»,-մատնանշելով կառավարութայն շենքը՝ ասաց նա։

5271 | 0
Facebook