ԱՄՆ-ն կբոյկոտի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակին նվիրված այսօր նախատեսված արարողությունը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքը:
«Մենք որևէ կարգավիճակով ներկա չենք լինի այդ միջոցառմանը»,- ասել է պաշտոնյան։
Գործակալության զրուցակցի կարծիքով՝ «ՄԱԿ-ը պետք է աջակցի Իրանի ժողովրդին, այլ ոչ թե հարգի Իրանի ժողովրդին կեղեքող անձի հիշատակը»։