Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

11:36, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան 10 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Երկրի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ դրանք այդքան մեծ քանակությամբ գործարկելն անսովոր է, հաղորդում է Yonhap-ը։

«Այսօր՝ առավոտյան 06:14-ի սահմաններում, հայտնաբերվել է Հյուսիսային Կորեայից արձակված փոքր հեռահարության 10 բալիստիկ հրթիռ։ ԿԺԴՀ-ն շարունակում է մասնակցել բալիստիկ հրթիռների սադրանքներին՝ փորձնական արձակումների պատրվակով, սակայն դրանք այդքան մեծ քանակությամբ արձակելն անսովոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զինվորականները վերլուծել են մանրամասն բնութագրերը, ներառյալ՝ հրթիռների մոդելը և թռիչքի հեռահարությունը:

1496 | 0
Facebook