Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Որն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը․ «Հրապարակ»

09:18, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
Որն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու Ալիեւը, այսինքն` որ տարածքից ենք հող հանձնելու: Մի մասն ասում է` Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են, մյուսները` Սոթքն ու Վարդենիսը, երրորդները` Սյունիքը:

Երեկ մեզ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, ասացին, որ մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Իրենց ասել են, որ այս տարածքում Ադրբեջանը 12 պաշտպանական դիրք է պահանջում մեզնից, որը հանձնելու մասին խոստումն արդեն տրվել է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3766 | 0
Facebook