Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթիկի թեմը հանդես է եկել հայտարարությամբ

00:30, հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ.
Արթիկի թեմը հանդես է եկել հայտարարությամբ

Արթիկի թեմը հայտարարություն է տարածել Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի նկատմամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ «Սրտի խոր ցավ ենք ապրում մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ազգիս Վեհափառ Հայրապետի և ուղեկից հոգևոր դասի հանդեպ ոստիկանական ուժերի դրսևորած ապաշնորհ և անհարգալից վերաբերմունքի համար։ Ցավն առավել է սաստկանում, երբ նկատում ենք, որ ամենը կատարվում է ապազգային իշխանության հրամանով։
     Ըստ էության՝ սա ոտնահարում է համայն հայության ազգային և հոգևոր արժանապատվությունը։ Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն։
     ՀԱՍԵ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի, խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության նմանօրինակ ամբարտավան կեցվածքը։ Վերջիններիս կոչ ենք անում հարգել Մայր Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական կարգը, ապա և մեր որդիական սերն ու զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը՝ մաղթելով ծով համբերություն»։

8060 | 0
Facebook