«Վաղը ժամը 11-ին Կառավարույթան նիստ կա: Ինչ ենք անում: Բոլորին, անխտիր, հրավիրում եմ, որ իրենց մեքենաներով ժամը 10:30 մեքենաներով բոլոր կողմերից մուտ ենք գործում Հանրապետության հրապարակ` Կառավարության շենքի դիմաց: Իմ մեքենան տարել են, բայց ոչինչ, ուրիշը կգտնեմ: Եթե ոստիկանությունն արգելափակում է, չի թողնում, մեքենան թողնում եք այդտեղ ու ոտքով մոտենում Կառավարության շենք: Ես իմ մեքենան թողել եմ, մյուսներինը տանեն էլ, հետ կբերեն: Մեքենան թողնում եք, ու առաջանում ա խցանում: Եթե չեն արգելափակում, Կառավարության շենքի դիմացը, որտեղ կառավարական մեքենաներն են կայանում, դրանց տեղը կայանում եք: Իսկ ովքեր առանց մեքենա են, ուղղակի ոտքով ժամը 10:30 լինում են Կառավարության շենքի դիմացը: Բոլորին եմ հրավիրում, հայրենիք ունեցող մարդկանց, ում համար պատմությունը բեկերը առանցքային նշանակություն ունի: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա մեր երկրում»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: