«Շատ հաստատուն ու նպատակադրված` մենք առաջ ենք գնում: Մարդիկ չեն ուզում հանձնվել, բայց ո՞վ է հարցնում իրենք ինչ են ուզում: Մարդիկ ու բոլորս էլ ուզում ենք միանգամից հարվածով լուծվի ամեն ինչ, դրա ժամանակն էլ կգա»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Արձանագրենք, թե երեկ ինչ է տեղի ունեցել: Գիշերը ես ելույթ եմ ունեցել այն ամբիոնից, որը ամեն ինչով, սկսած Հ1-ի ուղիղ եթերի սարքավորումներից, վերջացրած բեմից ու ամիբիոնից, նախատեսված էր մարդու համար: Նույնը` առավոտյան: Մենք գնացել էինք ուխտագացության:
Առավոտ 9:30 պետք է տեղի ունենար պետական արարողակարգը և դա չեն կարող հերքել, որովհետև մեր պատգամավորները այսր հրապարակել են համապատասխան հրավերը: Նաև երկրապահներ, զինվորականներ, բոլորը հրավիրված էին»,- օրվա ամփոփման սկզբում նշեց Բագրատ Սրբազանը: