Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանին հանձնվելիք տարածքներից մեկում մարդը իր շինությունն էր քանդում, պարզվեց շինության պատի վրա ծիծեռնակը բույն և ճուտեր ունի: Մարդիկ որոշեցին չքանդել, սպասել (հունիսի վերջ, էդքան են ժամանակ տվել) որ ձագերը գոնե մեծենան»: