Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամեն մեկն իր բարոյական չափանիշներին համապատասխան է դատում»․ Սոս Հակոբյան

16:54, չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.
«Ամեն մեկն իր բարոյական չափանիշներին համապատասխան է դատում»․ Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետն իրեն ուղեկցող 10-15 հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներով հնարավոր է թույլ չտար արարողակարգային միջոցառումների իրականացումը...
     Ամեն մեկը իր բարոյական չափանիշներին համապատասխան է դատում, կամ «կռուտիտ» լինում։ Այդ անձը մտածում է, որ Վեհափառը իր մակարդակի՞ն է, ոչ իհարկե, հերթական էժան բացատրության փորձ (կռուտիտ) իր և իր ենթակաների երեկվա ջղաձգումների առիթով։
     Կամ, եթե իրականում, նպատակը լիներ պարզելու այդ աբսուրդ թեզը. արդյոք Վեհափառը եկել է միջոցառումը խափանելու նպատակով, թե ոչ, հնարավոր չէ՞ր որևէ մեկը մոտենար Վեհափառին ուղեկցողներից մեկին և հարցներ այդ ամենը՝ հոգևորականներին քաշքշելու ամոթալի վարքագծի փոխարեն։
     Եթե Վեհափառը նման նպատակ ունենա, գոնե իր հավատացյալ ժողովրդի ուղեկցությամբ կգնա համալիր, ոչ թե 10-15 հոգևորականների։
     Այն, որ անամոթաբար հայտարարում է, որ Վեհափառ Հայրապետը հրավեր չի ստացել նման միջոցառման, այդ մանրախնդրության երևույթի մասին անգամ ավելորդ է խոսելը»։

Աղբյուրը` Սոս Հակոբյան
2457 | 0
Facebook