Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դեմ չենք Ռուսաստանին հարվածելու համար արևմտյան զենքի օգտագործմանը»․ Լեհաստանի ՊՆ

17:48, չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.
«Դեմ չենք Ռուսաստանին հարվածելու համար արևմտյան զենքի օգտագործմանը»․ Լեհաստանի ՊՆ

Ուկրաինան պետք է իրավունք ունենա՝ արևմտյան զենքն օգտագործելու Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզար Տոմչիկը, հաղորդում է РolskieRadio24-ը։

Նրա խոսքով՝ սահմանափակումներ չպետք է լինեն։

«Ռուսաստանն այսօր անում է այն, ինչ ուզում է, իսկ Ուկրաինային ինչ-որ կերպ սահմանափակում են ինչ-որ երկրներ, դրան պետք է վերջ տալ։ Լեհական դիրքորոշումը հասկանալի է, Ուկրաինան պետք է հնարավորություն ունենա պայքարել այն տեխնիկայով, որը ստանում է։ Լեհաստանն այդ հարցում չի առարկում»,- ասել է Տոմչիկը՝ նշելով, որ քիչ երկրներ նման դիրքորոշում ունեն։

1851 | 0
Facebook